Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Վեբ հոսթինգ

Վեբ հոսթինգ ծառայությունը հնարավորություն է տալիս ASNET-AM ցանցի անդամներին տեղադրել վեբ կայքեր ASNET-AM ցանցի վիրտուալացված սերվերներում:

ASNET-AM ցանցի անդամները ունեն վեբ կայքեր տեղադրելու հետևյալ հնարավորություններ՝

Վեբ հոսթինգ ASNET-AM ցանցին պատկանող դոմենային տիրույթների անվանումներով

  • Անդամ կազմակերպություների կամ դրանց անհատ-գիտաշխատողներ համար հնարավոր է վեբ կայքեր տեղադրելու հնարավորություն տրամադրել:
     
  • ASNET-AM ցանցին պատկանող դոմենային տիրույթների անվանումներն են՝ 'asnet.am', 'sci.am' և այլն: Այդ անվանումներով վեբ կայքեր տեղադրելու հնարավորությունը տրամադրվում է առանց լրացուցիչ վճարի:
     
  • Վեբ կայքերին կից օգտագործվող MySQL տվյալների բազաները նույնպես տրամադրում են առանց լրացուցիչ վճարի:
     

Վեբ հոսթինգ այլ դոմենային տիրույթների անվանումներով

  • Այլ դոմենային տիրույթների անվանումներով վեբ կայքեր տեղադրելու հնարավորությունը տրամադրվում է ASNET-AM ցանցի անդամներին այն դեպքում եթե իրենք են կատարում տվյալ դոմենային տիրույթի գրանցումը:
     

Կոնտակտային անձ՝ Արթուր Պետրոսյան

Էլ-փոստ՝ arthur@sci.am

Հեռ.՝ (010) 526742-2, 177.